Jump to content

Փաստերի ստուգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փաստերի ստուգում, ոչ գեղարվեստական տեքստերում տեղեկատվության ստուգման գործընթաց դրա ճշգրտությունը որոշելու համար։ Փաստերի ստուգումը կարող է իրականացվելնախքան տեքստը հրապարակելը կամ այլ կերպ տարածելը (ante hoc), կամ դրանից հետո (post hoc)[1]: Ներքին փաստերի ստուգումը հրապարակողի կողմից փաստերի ստուգումն է նախքան տեքստը հրապարակելը կամ այլ կերպ տարածելը, երբ տեքստը վերլուծվում է երրորդ կողմի կողմից, գործընթացը կոչվում է արտաքին փաստերի ստուգում[2]։

Ante hoc փաստերի ստուգումը նպատակ ունի գտնել սխալները, որպեսզի տեքստը շտկվի նախքան տարածումը, կամ գուցե մերժվի։

Post hoc փաստերի ստուգմանը առավել հաճախ հաջորդում է անճշտությունների մասին գրավոր զեկույցը, երբեմն `ստուգող կազմակերպության կողմից տրամադրված վիզուալ չափանիշներով (օրինակ ՝ TRUTH-O-METER չափանիշները PolitiFact-ից

Արտաքին post hoc փաստերի ստուգման կազմակերպությունները առաջին անգամ ի հայտ եկան ԱՄՆ-ում 2000-ականների սկզբին[2] և 2010-ականների ընթացքում տարածվեցին տարբեր այլ երկրներում[3]։ ԱՄՆ-ը շարունակում է մնալ փաստերի ստուգման ամենամեծ շուկան[3]։

Post hoc փաստերի ստուգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ կազմակերպությունների կողմից արտաքին post hoc փաստերի ստուգումը Միացյալ Նահանգներում սկսվեց 2000-ականների սկզբին[2]։ 2010-ականներին, մասնավորապես , Դոնալդ Թրամփի ՝ 2016-ին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, փաստերի ստուգումը ձեռք բերեց մասսայականության աճ և տարածվեց բազմաթիվ երկրներում ՝ հիմնականում Եվրոպայում և Լատինական Ամերիկայում։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը շարունակում է մնալ փաստերի ստուգման ամենամեծ շուկան[3]։

Քննադատություններ և հակասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական փաստերի ստուգումը երբեմն քննադատվում է որպես հրապարակախոսություն[4]։ Քննադատությունն իր մեջ ներառում է այն փաստը, որ փաստեր ստուգող կազմակերպություններն ինքնին կողմնակալ են, կամ որ անհնար է քննարկվող պնդումների համար կիրառել բացարձակ տերմիններ, ինչպիսիք են «ճշմարիտ» կամ «կեղծ» տերմիները[5]։ 2016 թվականի սեպտեմբերին Rasmussen Reports ազգային հեռախոսային և առցանց հետազոտության արդյունքում պարզվեց, որ «ԱՄՆ ընտրողների գրեթե 29% -ը վստահում է ԶԼՄ-ների՝ թեկնածուների մեկնաբանություններում առկա փաստերի ստուգմանը։ Վաթսուն երկու տոկոսը (62%) փոխարենը կարծում է, որ լրատվական կազմակերպությունները խեղաթյուրում են փաստերը ՝ իրենց ցանկալի թեկնածուներին օգնելու համար։»[6][7]

Ոչ ֆորմալ փաստերի ստուգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատ ընթերցողներ կատարում են փաստերի ստուգման որոշ տեսակներ, օրինակ՝ համեմատում են մի հոդվածի մեջ տեղ գտած պնդումները մյուսի պնդումների հետ։

Հրեա մանկավարժ Ռաբբի Մոշե Բենովիցը ասել է. «Ժամանակակից ուսանողներն իրենց անլար աշխարհներն օգտագործում են թերահավատությունը լրացնելու և դոգման մերժելու համար, սա դրական հետևանքներ է ունենում արժեքների զարգացման համար»։

Կեղծ լուրեր հայտնաբերելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեղծ լուրերը վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի տարածված են դարձել, և 2016-ի ընտրություններով պարզվեց, որ առցանց լրատվամիջոցները հակված են տարածել ապատեղեկատվություն ։ Կեղծ լուրերով հոդվածները հիմնականում լինում են երգիծական նորությունների կայքերից կամ կեղծ տեղեկություններ տարածելու խթանով անհատ կայերից՝ որպես քլիքբեյթ կամ որևէ նպատակի ծառայելու համար[8]։ Քանի որ այս հոդվածները, որպես կանոն, նպատակ ունեն կողմնակալ կամ կեղծ տեղեկատվություն տարածել, դրանց դժվար է հայտնաբերել։

Որոշ անհատներ և կազմակերպություններ հրապարակում են իրենց փաստերի ստուգման դեպքերը համացնացում։

Կեղծ լուրերը և սոցիալական մեդիան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական մեդիայի՝ որպես լեգիտիմ և լայնորեն կիրառվող հարթակի ընդունումը լուրջ մտահոգություններ է առաջացրել այստեղ կեղծ լուրերի տարածման վերաբերյալ։ Կեղծ լուրերի տարածումը սոցիալական մեդիա հարթակներում, ինչպիսիք են Facebook- ը, Twitter- ը և Instagram- ը, հասարակության համար ծայրաստիճան բացասական հետևանքներ թողնելու հնարավորություն են տալիս, հետևաբար, սոցիալական ցանցերում կեղծ լուրեր հայտնաբերելու հետ կապված հետազոտությունները նոր թափ են առնում։ Այնուամենայնիվ, սոցիալական ցանցերում կեղծ լուրերի հայտնաբերումը խնդիրներ է ստեղծում, որոնց պատճառով տվյալների հետազոտման և հայտնաբերման նախկին մեթոդները բավարար չեն[9] : Այսպիսով, հետազոտողները կոչ են անում կեղծ լուրեր հայտնաբերելիս կատարել ավելի շատ աշխատանք, ադապտացնելով առկա տվյալների հետազոտման ալգորիթմները սոցիալական մեդիայում կիրառելու համար։

Փաստերի ստուգման և կեղծ լուրերի հայտնաբերման ընթացիկ ուսումնասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կեղծ լուրերի տարածումը (1894 թվական, Ֆրեդերիկ Բար Օփեր)

2016-ի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից ի վեր կեղծ լուրերը նախագահ Թրամփի և լրատվամիջոցների քննարկման հանրաճանաչ թեմա էին։ Կեղծ լուրերը դարձել էին համատարած, և կատարվել էին մի շարք հետազոտություններ կեղծ լուրերը հասկանալու, տարբերելու և դրանց դեմ պայքարելու համար։ Նաև մի շարք հետազոտողներ սկսեցին կեղծ լուրեր տարածել՝ ազդելու 2016-ի նախագահական քարոզարշավի վրա։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2016-ին Թրամփի մասին կեղծ լուրերը ընտրովիորեն թիրախավորել են պահպանողականներին և Թրամփի կողմնակիցներին։ Ստենֆորդի համալսարանի, Նյու Յորքի համալսարանի և NBER- ի հետազոտողները գտել են ապացույցներ ցույց տալու համար, թե ինչպես էր կեղծ լուրերի ներգրվվծությունը բարձրացել Facebook- ում և Twitter- ում[10]։ Վերջերս մեծ աշխատանք է կատարվել մեքենայական ուսուցման և արհեստական ինտելեկտի միջոցով կեղծ լուրեր հայտնաբերելու ուղղությամբ ։ 2018-ին MIT-ի Համակարգչային Գիտության և Արհեստական Բանականության Լաբորատորիայի հետազոտողները կեղծ լուրերը տարբերելու համար ստեղծեցին և փորձարկեցին մեքենայական ուսուցման ալգորիթմ՝ որոնելով կեղծ լուրերին բնորոշ ընդհանուր օրինաչափություններ, բառեր և նշաններ[11]։

Փաստերի ստուգման միջազգային օր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստերի ստուգման միջազգային օրվա գաղափարը ներկայացվել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում 2014 թվականի հունիսին՝ լրագրողների համար անցկացվող համաժողովում[12]։ Տոնը պաշտոնապես ստեղծվել է 2016 թվականին և առաջին անգամ նշվել է 2017-ի ապրիլի 2-ին[13]։ Միջազգային փաստերի ստուգման օրվա գաղափարը ծագեց համացանցում՝ մասնավորապես սոցիալական մեդիա կայքերում հայտնաբերված բազմաթիվ ապատեղեկատվական արշավներից։

Ante hoc փաստերի ստուգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայն ստուգված ստուգված տեղեկություններ տարածելու առավելություններից մեկն այն է, որ այն կանխում է լուրջ, երբեմն նաև ծախսատար խնդիրներ:Այս խնդիրները կարող են ներառել դատավարություններ, և կարող են ազդել հրապարակողի հեղինակության և վարկանիշի վրա[14]։

Փաստեր ստուգող լրագրողները ստուգում են, որ հոդվածում կամ գրքում առկա անունները, ամսաթվերը և փաստերը ճիշտ լինեն[14]։ Օրինակ, նրանք կարող են կապ հաստատել այն անձի հետ, որը մեջբերվում է հոդվածում և հարցնել այդ անձին, թե արդյոք այդ մեջբերումը ճիշտ է, կամ ինչպես է ճիշտ արտասանվում այդ անձի անունը։ Փաստեր ստուգողները հիմնականում օգտակար են պատահական սխալների հայտնաբերման համար. նրանք երաշխավորված չեն հայտնաբերել լրագրողական կեղծիքներ։

Որպես մասնագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ փաստեր ստուգող լրագրողները հիմնականում վարձվում են թերթերի, ամսագրերի և գրքերի հրատարակիչների կողմից, հավանաբար սկսած 1920-ականների սկզբից ՝ ԱՄՆ-ում Time ամսագրի ստեղծումից հետո[2][14]։

Պատմականորեն, առաջին փաստեր ստուգող լրագրողները ստուգում էին անունները,ամսաթվերը, փաստերը և հեղինակների համար հոդվածներում նշում էին հատվածներ՝ հետագայում համեմատելու համար[14]։

Փաստերի ստուգման գործընթացում ներգրավված անձանց թիվը կախված է հրապարակումից։ Որոշ կազմակերպություններ ունեն փաստերի ստուգման առանձին բաժիններ։ Օրինակ՝ 2003-ին The New Yorker ամսագիրն ուներ 16 փաստեր ստուգող լրագրող[14]։ Այլ հրատարակողներ երբեմն վարձում են ֆրիլանսերների, կամ համատեղում են այլ մասնագետների աշխատանքը փաստերի ստուգման հետ։

Փաստերի ստուգման կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համացանցում կեղծ լուրերի շրջանառությունից ելնելով՝ շատ կազմակերպություններ մշակել են ուղեցույցներ ինֆորմացիան ստուգելու համար։ ԱՄՆ-ում շատ համալսարաններ ուսանողներին տրամադրում են ռեսուրսներ և գործիքներ, որոնք կօգնեն նրանց ստուգել իրենց աղբյուրները։ Համալսարանները տրամադրում են հետազոտական ուղեցույցներ, որոնք ուսանողներին օգնում են մանրակրկիտ հետազոտություններ անցկացնել ակադեմիայի հեղինակավոր աղբյուրների հետ։ Հայաստանում փաստերի ստուգման կրթություն տրամադրվում է Հետք մեդիա գործարանում[15]

Փաստերի ստուգումը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից որպես անկախ զանգվածային լրատվության միջոց ստեղծվել է «Փաստերի ստուգման հարթակը»՝ fip.am[16]: 2019 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծել է «Տեղեկատվության ստուգման կենտրոն» Արխիվացված 2020-08-07 Wayback Machine նախագիծը[17]։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում հրատարակել է «Տեղեկությունների ստուգման համառոտ ուղեցույց լրագրողների համար»[18] և «Տեղեկությունների ստուգում։ Բուհական դասընթացի մեթոդական ուղեցույց»[19] գրքերը։ Media.am Արխիվացված 2020-07-25 Wayback Machine կայքում գործում է «Ստուգված է» բաժինը, որտեղ փատերի ստուգման թիմը բացահայտում է ապատեղեկատվության դեպքերը և տեղադրում նորությունների, պատկերների և տեսանյութերի ստուգման դեպքերը[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Fellmeth, Aaron X.; Horwitz, Maurice (2009). «Ante hoc». Guide to Latin in International Law. Oxford University Press. doi:10.1093/acref/9780195369380.001.0001. ISBN 978-0-19-536938-0.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Graves, Lucas; Amazeen, Michelle A. (25 February 2019), «Fact-Checking as Idea and Practice in Journalism», Oxford Research Encyclopedia of Communication (անգլերեն), Oxford University Press, doi:10.1093/acrefore/9780190228613.013.808, ISBN 9780190228613
  3. 3,0 3,1 3,2 Alexios Mantzarlis (2018). «Fact-Checking 101 - Unesco» (PDF). en.unesco.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  4. Graves, Lucas (2016). Deciding What's True: The Rise of Political Fact-Checking in American Journalism. Columbia University Press. էջ 27. ISBN 9780231542227. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. «Political Fact-Checking Under Fire». NPR.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  6. Reports, Rasmussen. «Voters Don't Trust Media Fact-Checking – Rasmussen Reports™». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  7. Lejeune, Tristan (2016 թ․ սեպտեմբերի 30). «Poll: Voters don't trust media fact-checkers». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  8. Allcott, Hunt (2017). «Social Media and Fake News in the 2016 Election." The Journal of Economic Perspectives» (PDF). The Journal of Economic Perspectives. 31: 211–235. doi:10.1257/jep.31.2.211. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. ShuKai; SlivaAmy; WangSuhang; TangJiliang; LiuHuan (2017 թ․ սեպտեմբերի 1). «Fake News Detection on Social Media». ACM SIGKDD Explorations Newsletter (անգլերեն). 19: 22–36. doi:10.1145/3137597.3137600.
  10. Allcott, Hunt (October 2018). «Trends in the Diffusion of Misinformation on Social Media» (PDF). Stanford. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  11. Hao, Karen. «AI is still terrible at spotting fake news». MIT Technology Review (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  12. Elizabeth, Jane. «No cake on International Fact-Checking Day. Celebrate by correcting fake news». USA TODAY.
  13. «How the world celebrated the third International Fact-Checking Day». Poynter. 2019 թ․ ապրիլի 9.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Harrison Smith, Sarah (2004). The Fact Checker's Bible: A Guide to Getting it Right. New York: Anchor Books. էջեր 8–12. ISBN 0385721064. OCLC 53919260.
  15. «Հետք Մեդիա Գործարանի ուսանողների ընդունելություն».
  16. https://fip.am/about
  17. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  18. Տեղեկությունների ստուգման համառոտ ուղեցույց (PDF). Երևան: Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ. 2017. էջեր 2. ISBN 978-9939-1-0514-7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  19. Տեղեկությունների ստուգում։ Բուհական դասընթացի մեթոդական ուղեցույց (PDF). Երևան: Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ. 2019. էջեր 3. ISBN 978-9939-1-0799-8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  20. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Poynter Institute's summary of research on fact-checking.
  • Silverman, Craig (2007 թ․ հոկտեմբերի 23). Regret The Error: How Media Mistakes Pollute The Press And Imperil Free Speech. Penguin Canada. ISBN 9780143186991.
  • Amazeen, Michelle (3 June 2015). "Sometimes political fact-checking works. Sometimes it doesn't. Here's what can make the difference". The Washington Post. Retrieved 28 July 2015.
  • Davis, Katy (22 October 2012). "Study: Fact-Checkers Disagree on Who Lies Most" (Press release). The Center for Media and Public Affairs (CMPA), George Mason University. Archived from the original on 9 March 2015. Retrieved 28 August 2015.CS1 maint: BOT: original-url status unknown (link)
  • Lewis-Kraus, Gideon (2012) "RIFF: The fact-checker versus the fabulist," The New York Times Magazine (online), 21 February 2012 (print edition, 26 February 2012, p. MM45, title, "I Have Taken Some Liberties"), see[1],
  • Heffernan, Virginia (2010) "The Medium: What 'fact-checking' means online," The New York Times Magazine (online), 20 August 2010 (print edition, 22 August 2010, p. MM14). Accessed 27 July 2015.
  • Silverman, Craig (2010) "Top fact checkers and news accuracy experts gather in Germany," Regret the Error (online), 4 September 2010, see[2], accessed 28 July 2015. Cited by Tobias Reitz & Kersten Alexander Riechers (2011) Quo vadis Qualitätssicherung? Corrigo, Konzeption eines Crowdsourced Media Accountability Services," p. 151, Fachbereich Media, 31 May 2011 (Hochschule Darmstadt, University of Applied Sciences), see[3], accessed 28 July 2015.
  • Bergstrom, Carl T. and Jevin West "Calling Bullshit: Data Reasoning in a Digital World." Online Lecture INFO 198 / BIOL 106B, 2017, University of Washington.[4][5]
  • Sagan, Carl; Druyan, Ann (1995). «The Fine Art of Baloney Detection». The Demon-Haunted World: Science as a Candle in the Dark. Random House. էջեր 201–218.[6][7]
  • Adler, Mortimer J.; Doren, Charles Van (1972) [1940]. «Agreeing or Disagreeing with an Author». How to Read a Book: The Classic Guide to Intelligent Reading (Revised ed.). New York: Simon & Schuster. էջեր 154–167. «After he has said 'I understand but I disagree,' he can make the following remarks to the author: (1) 'You are uninformed'; (2) 'You are misinformed'; (3) You are illogical-your reasoning is not cogent'; (4) 'Your analysis is incomplete.'»
  • «Rapidly expanding fact-checking movement faces growing pains», Washington Post, 25 June 2018

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lewis-Kraus, Gideon (2012 թ․ փետրվարի 21). «The Fact-Checker Versus the Fabulist». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  2. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. «Wayback Machine» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. Bergstrom, Carl; West, Jevin (2017). «Calling Bullshit: Data Reasoning in a Digital World». University of Washington. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  5. «Calling Bullshit in the Age of Big Data». YouTube. UW iSchool. 2017 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  6. Jones, Josh (2016 թ․ ապրիլի 11). «Carl Sagan Presents His "Baloney Detection Kit": 8 Tools for Skeptical Thinking». Open Culture: the best free cultural & educational media on the web. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  7. Sagan, Carl. «The Fine Art of Baloney Detection» (PDF). Free University of Berlin. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.